Հաստատվել է Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը

Հարգելի՛ ուսանողներ,

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման շրջանակներում վարձավճարի զեղչ ստանալու հնարավորություն ունեն՝

Ավարտական կուրսերի այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, նրանք հնարավորություն ունեն ստանալու երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում:

Ոչ ավարտական կուրսերի ուսանողները, որոնց ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, կստանան ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում։

Այն ուսանողները, ովքեր ցանկանում են տեղեկանալ, արդյոք բուհի կողմից միջոցառման շահառու ճանաչվել են, թե ոչ կարող են գրել մասնաճյուղի պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ-հասցեին։

Մանրամասները ՀՀ ԿԳՄՍ կայքում։

Նորություններ