Ակադեմիական կազմի թափուր պաշտոնների բաց մրցույթ՝ բարդ ընթացակարգով, 3-5 տարով տեղակալման պայմանով

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար, հայտարարում է բաց մրցույթ՝ բարդ ընթացակարգով (ըստ ակադեմիական կազմի ատեստավորման գնահատման միավորի, 3-ից մինչև 5 տարով տեղակալման պայմանով (համատեղության դեպքում՝ ոչ ավելի, քան երեք տարով տեղակալման պայմանով)։

Մրցույթի բարդ ընթացակարգով ակադեմիական կազմի թափուր պաշտոններին կարող են հավակնել ՀՊՏՀ ակադեմիական կազմի այն անդամները, ովքեր համապատասխանում են «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ակադեմիական կազմի ձևավորման կանոնակարգի 12-16-րդ կետերով սահմանված պահանջներին և 17-րդ կետով սահմանված չափանիշներին, բացառությամբ 17-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված չափանիշների։

Հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում պետք է ներկայացնեն՝

1) դիմում տնօրենին (ձևանմուշը կցվում է),
2) կադրերի հաշվառման անհատական թերթիկը,
3) գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաս­տա­թղթերի պատճենները (առկայության դեպքում) կամ բարձրագույն մաս­նա­գիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) պատճենը,
4) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը,
5) ինքնակենսագրություն,
6) վերապատրաստումներին մասնակցության սերտիֆիկատներ (վավերացված ՀՊՏՀ-ի կողմից),
7) ատեստավորման փաստաթուղթ,
8) մասնագիտական և գիտամանկավարժական ստաժը հավաստող փաս­տա­թղթեր,
9) տեղեկանք ասպիրանտուրան ավարտելու մասին (անհրաժեշտության դեպքում):

Հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմումի ձևանմուշը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղմամբ:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ակադեմիական կազմի ձևավորման կանոնակարգը տե՛ս հետևյալ հղմամբ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը բնօրինակներով) պետք է ներկայացնել՝ 2025 թ. հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը ներառյալ, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն (բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից), ՀՊՏՀ ԳՄ ՄՌԿ բաժին (հասցեն՝ ք. Գյումրի,Վազգեն Սարգսյան 32, ՀՊՏՀ ԳՄ 2-րդ հարկ) հեռ. (+37493935844,+374 77575486):

Մրցույթին մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումները (փաստաթղթերը բնօրինակների սկանավորված տարբերակներով) պետք է ներկայացնել 2025 թ. հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը ներառյալ, ժամը 10։00-ից մինչև 16։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեով։

ԱԿՏՈՒԱՐԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1Դասախոսի 1 հաստիք՝ 0.75 դրույքով

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՈՒԴԻՏԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1Դոցենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

ԲԻԶՆԵՍ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1Դոցենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1Դոցենտի 1 հաստիք՝ 1 դրույքով

2Դոցենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

3Դասախոսի 1 հաստիք՝ 0.5 դրույքով

ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1Դոցենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1Դոցենտի 1 հաստիք՝ 0.5 դրույքով

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1Դոցենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1Ավագ դասախոսի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

ՖԻԶԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1Ավագ դասախոսի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1Դոցենտի 2 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.5 դրույքով

Նորություններ