«Ֆինանսներ և էթիկա» դասընթացի վերաբերյալ

✅English text below
📌Տնտեսագիտական կրթության տեղայնացման հիմնահարցերը որպես CERGEI-EI հիմնադրամի, VISEGRAD հիմնադրամի և ՀՊՏՀ ԳՄ-ի նոր ուղղությամբ համագործակցության անհրաժեշտություն․․․
ՀՊՏՀ ԳՄ-ը շուրջ 4 տարի շարունակում է իր արդյունավետ համագործակցությունը CERGEI-EI հիմնադրամի հետ, ինչը յուրաքանչյուր շրջափուլում նոր հնարավորություններ է ստեղծում համագործակցության ուղղությունները ընդլայնելու և խորացնելու համար։
Այս փուլում, բացի արդեն իսկ առկա ծրագրերից, CERGE-EI հիմնադրամի, CERGEI-EI-ի տնտեսագիտության համալսարանում և VISEGRAD հիմնադրամի համագործակցությամբ անցկացվում է նաև «Ֆինանսներ և էթիկա» դասընթացը 5 երկրների համալսարանների մասնակցությամբ։ Ծրագրի նպատակն է դասընթացը դարձնել առավել արդիական, կիրառելի և հասկանալի մասնակիցների համար, որի շրջանակներում էլ մասնակցող երկրի համալսարանների դասախոսների միջոցով հարստացնում է դասընթացի նյութերը՝ տեղայնացնելով այն յուրաքանչյուր երկրի համար, ներկայացնելով հենց այդ երկրին բնորոշ իրավիճակի նկարագրություններ, օրինակներ ու վերլուծություններ։
Ծրագիրն իրականացվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների համաֆինանսավորմամաբ և Միջազգային Վիշեգրադյան հիմնադրամի դրամաշնորհների միջոցով, որի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է։
Պետք է փաստել, որ այսպիսի համագործակցությունները կարևորագույն նշանակություն ունեն կրթության որակի բարձրացման, միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման, գիտական և մեթոդական հմտությունները զարգացնելու, առաջատար համալսարանների հետ տարբեր ուղղություններով աշխատելու և վերջապես բարձրագույն կրթության ոլորտում առկա առաջավոր փորձը տեղայնացնելու հնարավորություններ ունենալու տեսանկյունից։ Հատկանշական է, որ ծրագիրը այսքանով չի սահմանափակվում և այս դասընթացի շուրջ աշխատած մասնակիցները ամռանը պետք է հանդիպեն Պրահայում ծրագրի արդյունքներն ամփոփելու և ստացված ռեսուրսները հանրայնացնելու համար
The Key Issues of the Localization of Economic Education as a Necessity for Cooperation in a New Direction between the CERGEI-EI Foundation, the VISEGRAD Fund, and the Armenian State University of Economics Gyumri Branch
For about 4 years, ASUE Gyumri branch has been continuing its effective cooperation with the CERGEI-EI Foundation, creating new opportunities in each phase to expand and deepen the directions of collaboration.
At this stage, in addition to the existing programs, a course titled “Finance and Ethics” is also being held with the participation of universities from five countries, through the collaboration of the CERGEI-EI Foundation, the CERGEI-EI University of Economics, and the VISEGRAD Fund. The goal of the program is to make the course more relevant, applicable, and comprehensible for the participants. Within this framework, the course materials are enriched through the professors of participating universities from each country, localizing them by presenting descriptions, examples, and analyses specific to each country’s context.
The program is implemented with co-financing from the governments of the Czech Republic, Hungary, Poland, and Slovakia, as well as grants from the International Visegrad Fund, with the mission of promoting the idea of sustainable regional cooperation in Central Europe.
It should be noted that such collaborations are of paramount importance for enhancing the quality of education, aligning it with international standards, developing scientific and methodological skills, working with leading universities in various directions, and, ultimately, having opportunities to localize the best practices in higher education. It is noteworthy that the program does not end here. The participants who have worked on this course will meet in Prague in the summer to summarize the results of the program and publicize the resources acquired.

Նորություններ