ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը  2019/2020 ուսումնական տարվա համար հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով․

  1. Ֆիանանսներ /ըստ ոլորտի/,
  2. Կառավարում /ըստ ոլորտի/,
  3. Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/

Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 25-ը:

Դիմորդները քննություն են հանձնում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաներից: Գործում են անվճար պարապմունքներ, որոնք անցկացնում են բուհի դասախոսները:

Հեռակա ուսուցման բակալավրիատում ուսման տևողությունը հինգ տարի է: Բարձր առաջադիմության դեպքում ուսանողին հնարավորություն է ընձեռվում տեղափոխվել առկա կրթական համակարգ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդունող հանձնաժողովին կամ զանգահարել՝35844 հեռախոսահամարով :

Մանրամասների համար՝

Նորություններ