Դասընթացներ ՀՌՌԿ-Հայաստանի հետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Զարգացման ծրագրերի, գիտության և արտաքին կապերի» բաժինը համագործակցելով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնՀայաստանի հետ, «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում բուհում անկացրել է դասընթացների շարք հետևյալ թեմաներով.

  • «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով» երկօրյա դասընթաց,

Դասընթացավար՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնՀայաստանի փորձագետ Սոնյա Մսրյան

  • «Բաց տվյալները որպես վերլուծական գործիք» դասընթաց,

Դասընթացավար՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյան,

  • «Տվյալների վիզուալիզացիա» տեսական և գործնական դասընթաց

Դաընթացավար՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնՀայաստանի հետազոտությունների/ծրագրերի օգնական Մարիամ Առաքելյանը։

Դասընթացներին մասնակցեցին շուրջ հինգ տասնյակ ուսանողներ: Շնորհակալություն ենք հայտնում գործընկեր կառույցներին դասընթացների կազմակերպման համար:

__________________________________

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնՀայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից:

Նորություններ