Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Զարգացման ծրագրերի, գիտության և արտաքին կապերի» բաժինը համագործակցելով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանի հետ, «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում բուհում անկացրել է դասընթացների շարք հետևյալ թեմաներով.
- «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով» երկօրյա դասընթաց,
Դասընթացավար՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանի փորձագետ Սոնյա Մսրյան
- «Բաց տվյալները որպես վերլուծական գործիք» դասընթաց,
Դասընթացավար՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյան,
- «Տվյալների վիզուալիզացիա» տեսական և գործնական դասընթաց
Դաընթացավար՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանի հետազոտությունների/ծրագրերի օգնական Մարիամ Առաքելյանը։
Դասընթացներին մասնակցեցին շուրջ հինգ տասնյակ ուսանողներ: Շնորհակալություն ենք հայտնում գործընկեր կառույցներին դասընթացների կազմակերպման համար:
__________________________________
«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: