ghost

Անդրեյ Ավետիսյան

 

 
Անդրեյ Մերգևոսի Ավետիսյան

1947 թ., հունիսի 14

 

Կրթություն՝

1965-1970թթ. Լենինականի Պետական մանկավարժական  ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը

1972-թ. Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ամբիոնի ասպիրանտուրա «Մաթեմատիկական տրամաբանություն և ալգորիթմների տեսություն» մասնագիտության գծով

Գիտական կոչումը՝ պրոֆեսոր

 

Աշխատանքային գործունությունը՝

1967թ.-ից Նազարովի անվ. Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի հաշվողական կենտրոնում ինժեներ-ծրագրավորող: Այդ աշխատանքին զուգընթաց դասավանդել է Գյումրու պետական մանկավարժական  ինստիտուտի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնում:

1972-1980թթ. Հայաստանի Հանրապետության  Գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոէլեկտրոնիկայի և կիբեռնետիկայի գիտխորհրդի անդամ:

1979-1999թթ. Հայաստանի Հանրապետության  Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի սեյսմոլոգիայի լաբորատորիայում` կրտսեր գիտաշխատողից հասնելով մինչև սեյսմոլոգիայի լաբորատորիայի վարիչի պաշտոնին: Այնուհետև նշանակվել է Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոկանխագուշակման արշավախմբի պետ, այնուհետև սեյսմիկ պաշտպանության հյուսիսային բաժանմունքի պետ:

1991թ. ԱՄՆ-ի երկրաբանական վարչության հրավերով գործուղվել է Միացյալ Նահանգներ:

1999թ.-ից այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ: Բնագիտական և մաթեմատիկական առարկաների ամբիոնի վարիչի պաշտոնին զուգահեռ դասավանդում է նույն ամբիոնում:

85 գիտական աշխատանքների, 1 մենագրության և 3 մեթոդական ձեռնարկների հեղինակ է: Աշխատանքները  տպագրվել են ԱՄՆ-ում, Իրանում, Հունգարիայում, Մոսկվայում, Թբիլիսիում, Տաշքենդում, Լենինգրադում, Կիևում և այլն:

Հանդիսանում է երկու ատենախոսական աշխատանքների գիտական ղեկավար:

 

Նորություններ