Շահերի պաշտպանության հանձնաժողով
Շահերի պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ ՇՊ) ՈւԽ–ի կարևորագույն հանձնաժողովներից մեկն է: ՇՊ–ի հիմնական նպատակը և էությունը կայանում է նրանում, որ այն իր մեջ է պարփակում ՈւԽ–ի հիմնական նպատակներից մեկը և թերևս ամենակարևորը` ուսանողների շահերի պաշտպանությունը: Այս նպատակով ստեղծվում է դիմում–բողոքների հատուկ արկղ, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է գցել իրեն հուզող հարցը կամ առաջարկությունը: Իր հերթին հանձնաժողովը հետամուտ է լինում տվյալ խնդիրների և առաջարկությունների ներկայացմանը պրոֆեսորադասախոսական կազմին: ՇՊ–ի շրջանակներում տեղի են ունենում նաև հանդիպումներ դասախոսների հետ, որտեղ ուսանողները կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները և հարցերը: Բացի այդ, ՇՊ–ի խնդիրներից է նաև ուսանողների իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև մեր բուհում կիրառվող ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգի ներկայացումը ուսանողներին: ՈւԽ–ի ՇՊ հանձնաժողովը կարևոր դերակատարություն է ունենում նաև քննությունների ժամանակ` ընդգրկելով իր անդամներին քննությունների հանձնաժողովների կազմում: