ՀՊՏՀ ԳՄ-ն հայտարարում է 2019-2020 ուստարվա ընդունելություն

Ներքևում նշված մասնագիտություններով կարող են դիմել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները` առանց տարիքային սահմանափակման:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2019թ. մայիսի 6-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ` ժամը 900-1700-ը: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ կանցկացվի նաև ընդունելության լրացուցիչ փուլ: Այդ փուլում կարող են դիմել Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:

Հայտագրվելու համար անհրաժեշտ են`

  1. լուսանկարով տեղեկանք՝ տրված ԳԹԿ-ի կողմից և հաստատված դպրոցի տնօրենի կնիքով և ստորագրությամբ  Նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ/բնօրինակը/,
  2. 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի)
  3. փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (կցագրման վկայական և պատճեն),
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական,
  5. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,
  6. զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք՝ ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին,
  7. փաuտաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր (վճարվում է տեղում):

Արտոնություններից օգտվող դիմորդները պետք է ներկայացնեն նաև տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր: Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը:

Դիմորդների հայտագրումը կատարվում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդունող հանձնաժողովում:

Հասցե` Ք. Գյումրի, Վ. Սարգսյան 32, հեռ. (+374 312) 3-58-44,

Նորություններ