ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ամփոփվեց «Օգնական» ծրագիրը: Սա մի ծրագիր է, որ ներդրվել է բուհական կրթությունը աշխատաշուկային կապելու: Բազմիցս լսել ու առնչվել էինք այն խնդրին, որ ուսանողները կտրված են աշխատաշուկայից և ունեն գործնական գիտելիքների պակաս և որ ուսումնառության ընթացքում 1-2 պրակտիկան բավարար չէ ուսանողի գործնական հմտությունները զարգացնելու համար:ՈՒսանողների շրջանակում կատարվել է հարցու, որի արդյունքում Ուսանողների 63%-ը պրակտիկայի կազմակերպման գործընթացը գնահատել է գերազանց, 19 %-ը՝ լավ, 13 %-ը՝ միջին, 5 %-ը՝ միջինից ցածր
Այդ իսկ պատճառով մենք նախաձեռնեցինք «Օգնական» ծրագիրը, որի նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել պրակտիկ ունակություններ կազմակերպության կառավարման ոլորտում: Մեր 46 ուսանողներ դարձան այս ծրագրի մասնակից ու 10 կազմակերպություններում անցան իրենց պրակտիկան:
Շնորհակալություն ենք հայտնում մեր համագործակից կազմակերպություններին մեր ուսանողների զարգացման գործում իրենց ներդրման համար: