ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում #իրավախորհրդատուի #գործ_կա
Աշխատանքային պարտականություններն են՝
ծագած իրավական հարցերի վերաբերյալ տալ մասնագիտական եզրակացություն և անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
կազմել դիմումներ, բողոքներ, հայցեր, միջնորդություններ, պայմանագրեր և իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց նախագծերը,
տեղեկացնել աշխատակիցներին ՀՀ օրենսդրությունում կատարվող փոփոխությունների մասին և պաշտոնի անձնագրով նախատեսված այլ գործառույթներ։
Ներկայացվող պահանջներն են՝
Բարձրագույն իրավաբանական կրթություն,
Փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է,
Իրավական տեղեկատվական ծրագրերից (Irtek, Arlis և այլն) օգտվելու իմացություն;
Բարձր պատասխանատվության զգացում,
Թիմային աշխատանքի և լավ հարաբերությունների պահպանման հմտություններ։
Դիմելու վերջնաժամկետը՝ ս/թ հունիսի 14-ը։
Դիմելու համար Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկեք [email protected] էլ․հասցեին` վերնագրի հատվածում նշելով «Իրավախորհրդատու»։