ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ․
Սիրելի՜ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ այս կարևոր ու խորհրդանշական տոնի կապակցությամբ: Ուսանողը յուրաքանչյուր պետության հենասյունն է, իսկ երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր սոցիալական պատասխանատվություն կրող ուսանողն է: Օրեցօր ձևափոխվող և առաջընթաց ապրող աշխարհում միայն արդիական գիտելիքներով ու կրթական բարձր մակարդակով են երիտասարդները կարող դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախաձեռնելով փոփոխություններ նորանոր մոտեցումներով և գաղափարներով:
