ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ս/թ մարտի 23-ին բացվեն  են կրթական ենթակառուցվածքների արդիականացման նպատակի իրականացման շրջանակներում  տեխնիկապես հագեցված, արդի կրթական պահանջներին համապատասխան նոր ենթակառուցվածքների բացում: Բացման արարողությունը իր ներկայությամբ պատվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ՀՀ գործադիր, օրենսդիր, կրթական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում գործարկել է Digital info systemը, որը տեղեկատվական ցանց է՝ միտված համալսարանի տարածքում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար տեղեկատվությունը առավել հասանելի դարձնելուն: Այն ուսանողական և դասախոսական հանրույթին կտրամադրի արագ մուտք ակադեմիական ռեսուրսների, հայտարարությունների, ընթացիկ և պլանավորված միջոցառումների մասին ներկայացնող առանձին մոդուլներ՝ խթանելով համալսարանական կյանքի մասին տեղեկատվության հասանելիությանը։ Նշենք նաև, որ Digital info system համակարգում  տեղեկատվությունը ներկայացվելու է երեք դասակարգումներով՝ ըստ գույների. կարմիրը՝ հրատապ, կանաչը՝ տեղեկատվական, իսկ դեղինը՝ նախատեսվող միջոցառումների մասին ներկայացվող տեղեկություններն են։

Օրվա կարևորագույն իրադարձություններից էր «Հանրային խոսքի լսարան»-ի  բացումը: Այս հարթակը նախատեսված է հանրային ելույթների կազմակերպման համար: Այն կնպաստի ուսանողական հանրույթի հաղորդակցման հմտությունների և   քննադատական մտածողության զարգացմանը:Նշենք նաև, որ Հանրային լսարանը նվիրաբերվել է բուհի շրջանավարտ Կամսար Հարությունյանի կողմից։

Ուսանողների և դասախոսների արտալսարանային աշխատանքների կազմակերպման համար ստեղծվել են  տեխնիկապես հագեցված խորհրդակցական ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների սենյակներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան խմբային կամ անհատական հանդիպում-քննարկումների ունենալ։

Համալսարանում ստեղծվել է նաև «AI/VR բիզնես աջակցության կենտրոնը» և  «DTL  թվային վերափոխման լաբորատորիան»: Առաջինը ծառայելու է բիզնես ոլորտի համար արհեստական բանականության տրամադրած հնարավորությունները իրենց գործունեության ոլորտում օգտագործելու համար հարթակ ստեղծելուն: Իսկ երկրորդը՝ ուսուցման գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով արդի տեխնոլոգիաների և արհեստական բանականության հնարավորությունների ներդնելուն (օրինակ՝ AI assistant-ի կիրառմամբ):

Միջոցառման ընթացքում նախատեսվում է  նաև «Հայկական գործոն. Փնտրվում է յան» ծրագրի շրջանակներում մասնաճյուղի հետ համագործակցող AIU համալսարանի ներկայացուցիչների և արտասահմանյան առաջավոր այլ համալսարանների ու հետազոտական կենտրոնների գիտաշխատողների հետ ուղիղ տեսակապ, որի ընթացքում նաև տրվելու է ծրագրի ամբողջական գործարկման մեկնարկը:

Օրը հատկանշական է նաև նրանով, որ տրվելու է ևս մեկ նոր նախաձեռնության մեկնարկ, որի շրջանակներում բացվելու է պանելային քննարկումների հարթակը, որի առաջին հյուրը և բանախոսը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով:

Նորություններ