
Ծրագրի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների» ամբիոնի բ․գ․թ դասախոս, Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Մատիկյանի հետազոտության թեման, որը նվիրված է լինելու Շիրակի մանկական բանահյուսության գիտական ուսումնասիրությանը։