ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար, հայտարարում է բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով (ակադեմիական կազմի մինչև 1 տարով կամ ժամավճարային հիմունքներով տեղակալման պայմանով)։
Մրցույթի պարզեցված ընթացակարգով՝ մինչև մեկ տարով կամ ժամավճարի հիմունքներով ակադեմիական կազմի թափուր պաշտոններին կարող են հավակնել այն անձինք, ովքեր համապատասխանում են «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ակադեմիական կազմի ձևավորման կանոնակարգի 12-16-րդ կետերով սահմանված պահանջներին և 17-րդ կետով սահմանված չափանիշներին, բացառությամբ 17-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված չափանիշների։
Հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում պետք է ներկայացնեն՝
1) դիմում տնօրենին,
2) կադրերի հաշվառման անհատական թերթիկը,
3) գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում) կամ բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) պատճենը,
4) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը,
5) ինքնակենսագրություն,
6) առկայության դեպքում՝ ՀՊՏՀ-ում կազմակերպված վերապատրաստումներին մասնակցության վավերացված սերտիֆիկատ (-ներ) (2025-2026 ուսումնական տարում տեղակալման համար պարտադիր պայման չէ),
7) առկայության դեպքում՝ ՀՊՏՀ-ում կազմակերպված ատեստավորման փաստաթուղթ (2025-2026 ուսումնական տարում տեղակալման համար պարտադիր պայման չէ),
8) մասնագիտական և գիտամանկավարժական ստաժը հավաստող փաստաթղթեր,
9) տեղեկանք ասպիրանտուրան ավարտելու մասին (անհրաժեշտության դեպքում):
Առաջին անգամ ՀՊՏՀ-ում ակադեմիական պաշտոնի հավակնորդները համապատասխան դիմումին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
1) գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում) կամ բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) պատճենը (անհրաժեշտության դեպքում),
2) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը (առկայության դեպքում),
3) ինքնակենսագրություն,
4) մասնագիտական և գիտամանկավարժական ստաժը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
5) տեղեկանք ասպիրանտուրան ավարտելու մասին (անհրաժեշտության դեպքում):
Հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմումի ձևանմուշը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղմամբ:
Ժամավճարային հիմունքներով հետևյալ հղմամբ։
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ակադեմիական կազմի ձևավորման կանոնակարգը տե՛ս հետևյալ հղմամբ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը բնօրինակներով) պետք է ներկայացնել՝ 2025թ. հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը ներառյալ, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն (բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից), ՀՊՏՀ ԳՄ ՄՌԿ բաժին (հասցեն՝ ք. Գյումրի,Վազգեն Սարգսյան 32, ՀՊՏՀ ԳՄ 2-րդ հարկ) հեռ. (+37493935844, +37477575486):
Մրցույթին մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումները (փաստաթղթերը բնօրինակների սկանավորված տարբերակներով) պետք է ներկայացնել 2025 թ. հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը ներառյալ, ժամը 10։00-ից մինչև 16։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՊՏՀ ԳՄ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Պրոֆեսորի 1 հաստիք՝ 0․25 դրույքով
2․Դոցենտի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով
ԱԿՏՈՒԱՐԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Դոցենտի 1 հաստիք ՝ 0.25 դրույքով
ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՈՒԴԻՏԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Ավագ դասախոսի 2 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.5 դրույքով
2․Ավագ դասախոսի 3 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.25 դրույքով
3․Ավագ դասախոսի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով
ԲԻԶՆԵՍ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Ավագ դասախոսի 1 հաստիք՝ ժամավճարային հիմունքներով,
ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Դոցենտի 2 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.5 դրույքով
2․Դոցենտի 1 հաստիք՝ 0.25 դրույք,
3․Դասախոս 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով,
ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Դասախոսի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով,
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Դոցենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով
2․Ավագ դասախոսի 1 հաստիք՝ 0.5 դրույքով
3․Ավագ դասախոսի 1 հաստիք՝ 0.25 դրույքով
4․Դասախոսի 2 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.5 դրույքով
5․Դասախոսի 3 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.25 դրույքով
6․Ասիստենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով
7․Պրոֆեսորի 1 հաստիք՝ ժամավճարային հիմունքներով
8․Դասախոսի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Դոցենտի 2 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.5 դրույքով
ՀԱՍԱՐԱԿԱԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Դոցենտի 1 հաստիք՝ 0.5 դրույքով
2․Ավագ դասախոսի 1 հաստիք՝ 0.25 դրույքով
3․Դասախոսի 1 հաստիք՝ 0.25 դրույքով
4․Ավագ դասախոսի 2 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով
5․Դասախոսի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով
ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Դոցենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով
2․Դասախոսի 3 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.25 դրույքով
3․Ավագ դասախոսի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով,
4․Դասախոսի 3 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով,
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Ասիստենտի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով,
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Դոցենտի 1 հաստիք՝ 0.5 դրույքով
2․Ավագ դասախոսի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով
3․Դասախոսի 2 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Դասախոսի 3 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով,
ՖԻԶԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Ավագ դասախոսի 1 հաստիք՝ 0.25 դրույքով
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1․Դոցենտի 1 հաստիք՝ 0.5 դրույքով
2․Ավագ դասախոսի 2 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.25 դրույքով
3․Դասախոսի 2 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.25 դրույքով
4․Դասախոսի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով