«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» ծրագիրը 2020 թ.-ի գարնանային կիսամյակի համար ուսանողներին տրամադրում է հավելյալ ֆինանսական ռեսուրսներ իրենց հետազոտական ավարտական, թեզերը գրելու համար:
Դիմումների վերջնաժամկետ. 20 հունվարի, 2020թ.
Թեմաներ՝
ԹԵՄԱ 1: ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԸ ԵՎ ԴՐԱ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԹԵՄԱ 2: ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԹԵՄԱ 3: ԿԱՆԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Պահանջներն ուսանողների համար՝
– Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանող,
– Ուսանողը պետք է ներկայացնի աջակցող նամակ իր համալսարանի ղեկավարության կողմից,
– Ուսանողը պետք է ներկայացնի երաշխավորագիր իր գիտական ղեկավարի կողմից, ով օգնելու է թեզը գրելու գործընթացում:
– Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Վերջնաժամկետը 2020 թ. -ի մայիսի 1-ն է:
Ինչպես դիմել՝
– Կայքից բեռնեք դիմումի ձևը
– Լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ [email protected],
– Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
– Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավարը/ ուսանողական թիմի առաջատար հետազոտողը) տվյալ հետազոտության ժամկետի շրջանակներում կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
Մանրամասների համար անցեք հղումով