Տյառընդառաջը նշվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։

 

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այս տարի տոնը նշվեց նաև բուհում:

 

Օրը սկսեցին Տեր Նշան քահանայի օրհնությամբ ու տոնի մասին քրիստոնեական խորհրդի մեկնությամբ:

 

Հիսուսի ծննդից 40 օր հետո Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այնտեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

 

 

Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը: Ուսանողները ժողովրդական ավանդության մասին էլ չէին մոռացել: Մրցույթ էին կազմակերպել, թե որ խումբն ամենագեղեցիկը կզարդարեր օրվա խորհրդանիշ աղանձը: Արդյունքում հաղթեց մեր ամենաստեղծարար կուրսերից մեկը՝ ֆինանսներ առաջին կուրսը:

 

 

Եվ իհարկե էլ ինչ Տրնդեզ առանց խարույկի, շուրջպարի ու թռիչքների: Բակում խարույկի շուրջ ուսանողներն ու դասախոսները շուրջպար բռնեցին ու թռչեցին կրակի վրայով:

Ուսանողական խորհուրդը չէր մոռացել նաև մեր առօրյա մուտք գործած Սուրբ  Վալենտինի տոնի մասին: Եկար դասամիջոցին ռոմանտիկ մթնոլորտ էին ապահովել սիրահարների համար: Կիթառի հնչյունների ներքո երգեր ու բացիկներ՝ սիրո խոստովանությունների համար:

 

Նորություններ