Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վարշավայի տնտեսագիտության դպրոցի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:
Ծրագրին կարող են դիմել՝
- սովորում են առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ առկա հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
- սովորում են առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսում,
- ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
- ունեն բարձր առաջադիմություն:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև ս․թ․ դեկտեմբերի 18-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի [email protected] էլ-փոստին ուղարկել
- անձնագրի լուսապատճենը,
- ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն),
- մոտիվացիոն նամակ (անգլերեն),
- անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն այն մասին, որ մասնակցել եք ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում կազմակերպված քննությանը,
- բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել “Warsaw School of Economics”: