Ռումինիայում ուսումնառելու մրցույթ

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հայտարարվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում Ռումինիայի Սուչավայի Ստեֆան սել Մար համալսարանում սովորելու մրցույթ:

Ծրագրին կարող են դիմել`

Առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերի ուսանողներ, ովքեր  ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ, բարձր առաջադիմություն, մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի [email protected] էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն) ,
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  5. նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել “Stefan Cel Mare University of Suceava (Romania)”:

Դուք կհամոզվեք, որ միջազգային կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը՝ ստանալով պատասխան հաղորդագրություն 1 աշխատանքային օրվա ընթացքում:

 Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

 Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ [email protected] հասցեով:

Նորություններ