Այսօր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ԶԾԳՈԱԱԿ բաժնի վարիչ Ղարիբ Հարությունյանը, բուհի հետազոտական խմբի ղեկավար Լուսյա Գալոյանն ու մի խումբ ուսանողներ հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում հետազոտական խումբը ներկայացրեց «Տարածքային բրենդավորման հնարավորությունները Շիրակի մարզում» թեմայով հետազոտական աշխատանքի արդյունքները: Հատկանշական է, որ հետազոտական խումբը կազմված է ուսանողներից ու դասախոսներից, ովքեր հավասարաչափ ներդրում են ունեցել հետազոտական աշխատանքի կայացման, խնդիրների վերհանման ու առաջարկությունների առանձնացման փուլերում:
Բուհի ԶԾԳՈԱԱԿ բաժնի վարիչ Ղարիբ Հարությունյանը նախ ներկայացրեց բուհում նմանատիպ հետազոտությունների իրականացման նպատակը, սկզբունքներն ու խմբի անդամներին:Աշխատանքի նպատակն էր բացահայտել Շիրակի մարզում տարածքային բրենդավորման հնարավորություններն ու ռեսուրսները:
Խմբի անդամներն էին՝
Լուսյան Գալոյան՝ Խմբի ղեկավար
Անի Խնձրցյան՝ «Գործարար վարչարարություն» մագիստրատուրա առաջին կուրս
Տաթև Ղազարյան՝ «Գործարար վարչարարություն» մագիստրատուրա առաջին կուրս
Արփինե Մխիթարյան՝«Գործարար վարչարարություն» մագիստրատուրա առաջին կուրս
Լուիզա Սարաֆյան՝ «Հաշվապահական հաշվառում» մագիստրատուրա առաջին կուրս
Մոնիկա Գևորգյան՝«Գործարար վարչարարություն» մագիստրատուրա առաջին կուրս
Հետազոտական խմբի անդամները ներկայացրեցին հետազոտության մեթոդաբանությունը, իրենց կողմից վեր հանված խնդիրներն ու Շիրակի մարզի բրենդավորման համար անհրաժեշտ պայմանները։
Հետազոտական խմբի ղեկավար Լուսյա Գալոյանը ամփոփեց հետազոտության հիմնական արդյունքներն ու ներկայացրեց խմբի առաջարկությունները։
Մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորեց նմանատիպ հետազոտությունների իրականացումը մարզում, քանի որ դրանք հետագայում բարելավման քաղաքականությունների, ռազմավարությունների հիմք են դառնում։ Մարզպետը նշեց նաև, որ մարզում գործող կրթական ու գիտական կառույցներից ունեն մեծ ակնկալիքներ, որ վերջիններս մարզի հիմնախնդիրների վերաբերյալ ունենան չափելի արդյունքներ։
Քննարկման արդյունքում որոշվեց հետազոտությունը խորացնելու մի քանի տարբերակներ, որում ներգրավվածություն կունենան նաև մարզպետարանի համապատասխան բաժինները։