Միջազգային գիտաժողով ՀՊՏՀ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում է մասնակցելու «ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները. ներքին և արտաքին մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Հայաստանում տնտեսագիտության առաջին դպրոցի հիմնադրման 90 և ՀՊՏՀ 45-ամյակին:

Գիտաժողովը տեղի կունենա

2020թ. ապրիլի 9-10

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ գիտական ուղղություններով՝

  • Ներառական տնտեսական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները,
  • Տնտեսական համակարգերի կառավարման ռազմավարություններ, մոդելներ և տեխնոլոգիաներ,
  • Հայաստան և աշխարհ,
  • Տնտեսության ինստիտուցիոնալ փոխակերպումներ,
  • Թվային տնտեսություն. ժամանակակից մարտահրավերներն ու հնարավորությունները:

Գիտաժողովին մասնակցության կարգը

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է (այլ երկրների մասնակիցների համար տեղափոխման և կեցության ծախսը հոգում են մասնակիցները): Գիտաժողովին կարելի է մասնակցել միայն առկա մասնակցության ձևով (ելույթ, շնորհանդես, զեկույցների ներկայացում և քննարկումներին ու կլոր սեղաններին մասնակցություն):

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ պաշտոնական կայքից (asue.am) ներբեռնել և լրացնել սույն մասնակցության հայտը և մինչև 09.03.2020թ. ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Գիտաժողովի պահանջներին ծանոթանալու ու լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժին՝ 010 593-426 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ. հասցեին:

Նորություններ