«ՄԻԿՐՈ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆՄԱՆԱԿՄԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը ,«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է եռօրյա դասընթացների շարք՝ «Միկրո ձեռնարկատիրության նմանակում» թեմայով։ Դասընթացները տեղի կունենան դեկտեմբերի 2-ից 4-ը, ժամը 13։30-ին(2 ժամ տևողությամբ) ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։

Մասնակցել կարող են Շիրակի մարզի բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներից կազմված 3-4 հոգուց բաղկացած խմբեր (խմբում պետք է լինեն առնվազն 2 ուսումնական հաստատությունից ուսանողներ)։

Դասընթացները կվարեն ոլորտի հմուտ մասնագետներ՝ Լիլիթ Ասատրյանն ու Արթուր Զաքարյանը։

 

Մասնակից խմբերը ձեռք կբերեն գիտելիքներ.

  • Ինչպե՞ս սկսել և զարգացնել բիզնեսը,
  • Որո՞նք են փոքր ու միջին բիզնեսի վարման մարտահրավերներն ու հնարավորությունները, և ինչպե՞ս արձագանքել դրանց,
  • Ի՞նչ է պետք իմանալ ֆինանսներից փոքր բիզնես ծավալելիս,
  • Ինչպե՞ս խթանել իրացումը մարքեթինգային գործիքների միջոցով,
  • Ինչպե՞ս հասկանալ շուկայի դինամիկան և դիմակայել մրցակցությանը:

 

Դասընթացները կներառեն  4 փուլ.

Փուլ 1 –Ֆինանսական գիտելիքների բարելավում և բիզնեսի ճանաչում

Փուլ 2 –Բիզնես հնարավորությունների բացահայտում

Փուլ 3- Շուկայի ընդլայնում

Փուլ 4- Եկամտաբերության բարձրացում

 

Խմբերի մասնակցությունը բոլոր երեք օրերին պարտադիր է:

Դասընթացի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած և մրցույթներում հաղթած թիմերին սպասվում են մրցանակներ։

 

Մասնակցության համար անհրաժեշտ է, որ թիմերը մինչև սթ նոյեմբերի 30-ը լրացնեն դասընթացի մասնակցության հայտը:

 

Մասնակից խմբերը դասընթացի մանրամասների մասին կծանուցվել էլեկտրոնային նամակի միջոցով։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093555757 հեռախոսահամարով։

Նորություններ