Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, հիմք ընդունելով մասնաճյուղային գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, հայտարարում է 2020 թվականի գիտական ներբուհական դրամաշնորհների տրամադրման մրցույթ։
Դրամաշնորհի նպատակներն են՝
- Հիմնարար և կիրառական գիտելիքները զարգացնելու ունակ, գիտամանկավարժական աշխատակիցների լիարժեք ներգրավումը գիտական գործունեության մեջ,
- Գիտահետազոտական աշխատանքների արդյունքների լիարժեք և արդյունավետ կիրառումը կրթական գործընթացում, մասնաճյուղի գիտական ներուժի մեծացման և ազգային տնտեսության զարգացման հիմնախնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակման գործում,
- Արդյունավետ աջակցություն գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը և պրոֆեսորադասախոսական կազմի գիտական որակավորման բարձրացմանը,
- Ասպիրանտների և ուսանողների ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներում,
- Մասնաճյուղի աշխատակիցների, ասպիրանտների, ուսանողների կողմից ներկայացվող հայտերի նախապատրաստման փորձի ու հմտությունների կուտակումը արտաքին մրցույթներին մասնակցելու համար:
Մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ ուղղությունների՝
- Գիտությունների դոկտորի կամ թեկնածուի ղեկավարությամբ գիտական խմբի կողմից կատարվող գիտահետազոտական նախագծի ֆինանսավորման ստացման հայտ՝ կատարվում է դասախոսների ստեղծագործական խմբի կողմից (դրամաշնորհի առավելագույն չափը՝ 3 (երեք) մլն ՀՀ դրամ),
- Դասախոսի ղեկավարությամբ և մինչև չորս ասպիրանտի կամ ուսանողի մասնակցությամբ ստեղծագործական խմբի կողմից կատարվող գիտահետազոտական նախագծի ֆինանսավորման ստացման հայտ (դրամաշնորհի առավելագույն չափը՝2 (երկու) մլն դրամ),
- Պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամների անհատական հետազոտությունների իրականացման համար ֆինանսավորման ստացման հայտ (դրամաշնորհի առավելագույն չափը 1 (մեկ) մլն դրամ),
- Ասպիրանտների և հայցորդների անհատական հետազոտությունների իրականացման համար ֆինանսավորման ստացման հայտ (ասպիրանտի/հայցորդի կողմից ֆինանսավորման ստացման հայտը չպետք է լինի իր թեկնածուական ատենախոսության թեմայի շրջանակում), (դրամաշնորհի առավելագույն չափը՝ կես մլն դրամ):
Դրամաշնորհային մրցույթի թեմաների գերակա ոլորտներն են՝
- Covid-19-ի և/կամ Արցախյան պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքների գնահատումը և հակազդման քաղաքականությունը
- Ինովացիոն և ստարտափ էկոհամակարգերի առանձնահատկությունները և զարգացման հնարավորությունները ՀՀ-ում
- ՀՀ տնտեսության անհամաչափ զարգացման պատճառները և հիմնահարցերը
Դրամաշնորհային ծրագրերը պետք է մեկնարկեն 2021թ-ի մարտի 1-ից։
Դրամաշնորհների մրցույթին կարող են ներկայացվել խմբային կամ անհատական հայտեր, որոնք պատրաստվել են մասնաճյուղի աշխատակիցների կողմից՝ պայմանով, որ ղեկավարը և նախագծի բոլոր կատարողները մասնաճյուղի աշխատակիցներ են, ասպիրանտներ կամ ուսանողներ:
Նախագծի ցանկացած մասնակից չի կարող հանդես գալ որպես ղեկավար կամ կատարող որևէ այլ հայտում:
Հայտը պետք է ուղարկել էլ․ տարբերակով [email protected] հասցեով՝ նամակի թեմա դաշտում գրելով «Գիտական դրամաշնորհների մրցույթ 2021», իսկ հայտի տպագիր, ստորագրված տարբերակը խմբի ղեկավարի կողմից պետք է հանձնվի մասնաճյուղի Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման և արտաքին կապերի բաժին (մրցույթի մասնակցության ամբողջական հայտը կցված է սույն հայտարարությանը):
Գիտահետազոտական նախագծերի կատարման մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. հունվարի 29-ը:
Մրցույթի հայտի ձևաչափին կարող եք ծանոթանալ այստեղ։