Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, հիմք ընդունելով մասնաճյուղային գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։
Հիմանական նպատակներն են՝
– հիմնարար և կիրառական գիտելիքները զարգացնելու ունակ, գիտա-մանկավարժական աշխատակիցների լիարժեք ներգրավումը գիտական գործունեության մեջ,
– գիտահետազոտական աշխատանքների արդյունքների լիարժեք և արդյունավետ կիրառումը կրթական գործընթացում, մասնաճյուղի գիտական ներուժի մեծացման և ազգային տնտեսության զարգացման հիմնախնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակման գործում,
– արդյունավետ աջակցություն գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը և պրոֆեսորադասախոսական կազմի գիտական որակավորման բարձրացմանը,
-ասպիրանտների և ուսանողների ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներում,
-մասնաճյուղի աշխատակիցների, ասպիրանտների, ուսանողների կողմից ներկայացվող հայտերի նախապատրաստման փորձի կուտակումը արտաքին մրցույթներին մասնակցելու համար:
Մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ ուղղությունների՝
ա) գիտությունների դոկտորի կամ թեկնածուի ղեկավարությամբ գիտական խմբի կողմից, որում ներառվում են միայն մասնաճյուղի դասախոսները,
բ) մասնաճյուղի դասախոսի ղեկավարությամբ և մինչև երկու ասպիրանտի կամ ուսանողի մասնակցությամբ ստեղծագործական խմբի կողմից կատարվող գիտահետազոտական նախագծի ֆինանսավորման ստացման հայտ:
Դրամաշնորհային մրցույթի թեմաները պետք է լինեն հետևյալ ոլորտներում են՝
- Շիրակի մարզում զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները։
- Բարձրագույն կրթության զարգացման հիմնախնդիրները Շիրակի մարզում։
- Շիրակի մարզի ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրները։
- Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնախնդիրները Շիրակի մարզում։
Ներկայացվող դրամաշնորհային ծրագրերի ընդհանուր ֆոնդը 6․5 մլն դրամ է:
Գիտահետազոտական նախագծերի կատարման մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2019թ. փետրվարի 22-ը: Հայտերը պետք է ուղարկել էլ․ տարբերակով հետևյալ հասցեով՝ [email protected], իսկ տպագիր տարբերակը՝ հանձնել մասնաճյուղի Զարգացման ծրագրերի, գիտության և արտաքին կապերի բաժին: Մեկնարկը նախատեսվում է 2019թ-ի ապրիլի 1-ից։