Նոյեմբերի 8-9 Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով` նվիրված Շիրակի մայր բուհի հիմնադրման 85-ամյակին: Գիտաժողովը համախմբել է հայաստանյան բուհերի դոցենտների, գիտությունների թեկնածուների, ասպիրանտների, հայցորդների ու ուսանողների:
Գիտաժողովին մասնակցել է նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի պատվիրակությունը, իսկ 7-րդ` «Տնտեսագիտություն ու կառավարում» բաժանմունքը համանախագահում էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Գայանե Սալնազարյանը:
ՀՊՏՀ պատվիրակները հանդես են եկել արդիական թեմաներ արծարծող հոդվածներով: «Տնտեսագիտություն ու կառավարում» բաժանմունքում ՀՊՏՀ ԳՄ դասախոս Ռոզա Կուրղինյանն ու ուսանող Թամարա Պետրոսյանը հանդես են եկել «Սպառողների բավարարվածությունը՝ կազմակերպության մրցունակության չափանիշ» զեկույցով:
Տնտ. գիտ. թեկն., դոցենտ Գայանե Սալնազարյանը և բուհի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Հարությունյանն իրենց հոդվածում առաջ են քաշել ՀՀ-ում կյանքի որակի բարելավման հիմնախնդիրները:
Զեկուցողները ստացել են մասնակցության վկայականներ, լավագույն հոդվածները տպագրվելու են: