Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ ՀՊՏՀ Գիտական խորհուրդը որոշում է կայացրել 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը անցկացնել առցանց հետևյալը կերպ.
- Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատում սահմանել քննությամբ ավարտվող երկու դասընթաց՝ տվյալ կրթական ծրագրի համար մասնագիտական համարվող քննությամբ ավարտվող դասընթացներից (ըստ սույն որոշման Հավելվածի)։
- Առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայում սահմանել քննությամբ ավարտվող երեք դասընթաց՝ տվյալ կրթական ծրագրի համար մասնագիտական համարվող քննությամբ ավարտվող դասընթացներից (ըստ սույն որոշման Հավելվածի)։
- Մյուս քննական առարկաները սահմանել որպես ստուգարքով ավարտվող և չեզոքացնել դրանց ազդեցությունը միջին որակական գնահատականի (ՄՈԳ) վրա։
- Առկա բակալավրիատում նախկինում քննությամբ ավարտվող դասընթացների ակտիվության գնահատականի վերահաշվարկը կատարել ակտիվության գնահատականը բազմապատկելով 1,5 գործակցով։
- Հեռակա բակալավրիատում նախկինում քննությամբ ավարտվող և անհատական աշխատանք պարունակող դասընթացների ստուգարքով ավարտվող դառնալու պարագայում հանել անհատական աշխատանքի բաղադրիչը և ստուգարքի գնահատականը սահմանել 20 միավոր։
- Առկա և հեռակա մագիստրատուրայում նախկինում քննությամբ ավարտվող դասընթացների ակտիվության գնահատականը սահմանել 60 միավոր և վերահաշվարկը կատարել ակտիվության գնահատականը բազմապատկելով համապատասխան գործակցով։
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն առաջնորդվելով ուսանողների ուսումնառության գործընթացի լիարժեք կազմակերպման անհրաժեշտությամբ որոշումն ընդունել է ի գիտություն:
Քննական առարկաներն ըստ կուրսերի կարող եք տեսնել, այստեղ: