Համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն ՀԱՀ «Էպիկ» կենտրոնի և ՀՊՏՀ ԳՄ Ստարտափ ակադեմիայի միջև

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի նորաստեղծ ստարտափ ակադեմիան ակտիվ աշխատանքային փուլում է:

 

Ստարտափ ակադեմիան նպատակ ունի Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի
Գյումրու մասնաճյուղն ու Գյումրին վերածել սկսնակ բիզնեսի (բիզնես
ստարտափերի) զարգացման կենտրոնի, որը միավորելու է ֆորմալ և ոչ ֆորմալ
կրթաձևերը, նպաստելու է համալսարանում բիզնես գաղափարների և ձեռնարկատիրական
ներուժի զարգացմանն ու ավելացնելու է ստարտափերի քանակը` մարզում ստեղծելով նոր
աշխատատեղեր:

 

Ակադեմիայի կայացման ու զարգացման համար նախաձեռնող թիմի անդամները պարբերաբար քննարկումներ ու փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ են ունենում: Վերջերս  ՀՊՏՀ ԳՄ ստարափ ակադեմիան աշխատանքային այցով հյուրընկալվեց Հայ ամերիկյան համալսարանի EPIC՝ Ձեռներեցության ու նորարարական ծրագրերի կենտրոնում։

Կենտրոնը բացվել է 3 տարի առաջ «Ձեռնարկատիրություն և նորարարություն» խորագրով համաժողովի շրջանակներում։ 2017 թվականի  մեկնարկել է «EPIC» ուսանողական ստարտափների համար նախատեսված ինկուբացիոն ծրագիրը, որն ուսանողներին հնարավորություն է տալիս գործնական գիտելիքներ ձեռք բերել ու ստեղծել սեփական ստարտափը:

 

Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ԳՄ Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման  և արտաքին կապերի բաժնի պետ Ղարիբ Հարությունյանը խոսեց ՀՊՏՀ ԳՄ ստարտափ ակադեմիա նախաձեռնության մասին, ներկայացրեց իրականացվող միջոցառումները։

Կենտրոնի տնօրեն Մայքլ Կոչակդջյանը նշեց, որ ՀՊՏՀ ԳՄ-ում ստարտափ կենտրոնի գործարկումն ողջունելի ու հեռանկարային նախաձեռնություն է, քանի որ Գյումրիի ուսանողներն ունեն մեծ պոտենցիալ, իսկ նման կենտրոնները բուհերի համար դառնում են ժամանակի հրամայական։

 

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ բուհի և կենտրոնի միջև համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

Նորություններ