Լեհաստանում դասախոսելու հրավեր՝ ՀՊՏՀ դասախոսների համար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի
պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում: Ծրագրով հետաքրքրվածները մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի [email protected] էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը (խնդրում ենք հայտերը չուղարկել [email protected] հասցեին)՝ նամակի վերնագիր  դաշտում նշելով “Teaching Mobility – Bialystok University of Technology

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
  3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
  4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն):

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Հայտի բոլոր պահանջները կատարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի [email protected] էլ. փոստին:

Նորություններ