Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի սեպտեմբերի 1-ին միայն բուհերն են բացել իրենց դռները, այն էլ՝ միայն առաջին կուրսեցիների համար։ Պարետի սահմանած կանոններին համապատասխան էլ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն ընդունեց առաջին կուրսեցիներին․ մուտքը՝ դիմակներով ու պարտադիր ջերմաչափմամբ, բայց ժողին հատուկ հանդիսավորությամբ ու նորարարությամբ։
Կորոնավիրուսային տրամադրությունները մեղմելու և ուսանողների ուսումնական առաջին օրը փոքր-ինչ հիշարժան դարձնելու համար տնտեսագիտական համալսարանի գույներով՝ սպիտակով ու կարմիրով զարդարվել էր ամբողջ բակը՝ առանձնացնելով տարբեր ֆոտոգոտիներ՝ շրջանավարտների ու առաջին կուրսեցիների համար։
Այս տարի բուհ ընդունվեց 91 ուսանող, իսկ նրանց մի մասն արդեն մեկնել էր զինծառայության։Միջոցառումը սկսվեց նախ զինվորների անունների հիշատակությամբ, որին հաջորդեց մեր մեդալակիների ընդունելությունը, նշենք, որ Գյումրիում ամենաշատ մեդալակիր դիմորդներ ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը։

Մինչ լսարան մտնելը ուսանողները ստացան խորհրդանշական անձնագրեր ու լուսանկարվեցին ժողեցու անձնագրերով, լսարան մուտքն էլ միայն ջերմաչափվելով չսահմանափակվեց՝կնիքներ ձեռքերին, որը խորհրդանշեց ժողեցու մուտքը համալսարան։
Ընդհանուր առմամբ, դասերի հաճախեց մոտ 80 ուսանող, ովքեր ուսումնական գործընթացը սկսեցին արդեն ավանդական դարձած երազանքների կոլբաներում իրենց նպատակների ու երազանքների ի պահ տալով,որոնք կբացվեն տարի անց, համոզվելու համար, թե ուսանողները ստացան բուհից այն ակնկալիքները, որոնցով որ եկել ժող։