ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթ։
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։
Բացի հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս է:
Մրցույթին կարող են մասնակցել՝
- Արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտում գործունեություն ծավալող խմբերը, ընկերությունները և կազմակեպությունները:
- Խմբերի, ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները պետք է լինեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ:
- Առկայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նախկինում ստացած դրամաշնորհների ցանկը:
-
Յուրաքանչյուր թիմ կարող է մասնակցել մրցույթին միայն մեկ ծրագրով։
-
Մրցույթում հաղթած խմբերը պարտավորվում են մեկ ամսվա ընթացքում գրանցվել որպես իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ):
Եզրափակիչ փուլ անցած թիմերը պետք է անձամբ մասնակցեն մրցանակաբաշխության արարողությանը: Թիմին պետք է ներկայացնի թիմի ղեկավարը:
Հայտերը, որոնք ընդունվում են մինչև 2020թ․ հունվարի 13-ը, անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/P854LuGAg7gURerZ6:
Առավել մանրամասն տեղեկատվության համար անհրաժեշտ է անցնել այս հղումով: