Անգլերեն քննություն՝ «Էրազմուս+» ծրագրին դիմելու համար

Հարգելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման և արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ բոլոր այն ուսանողները, ովքեր ցանկանում են դիմել «Էրազմուս+»-ին ծրագրին ու չունեն օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կարող են մասնակցել անվճար քննության Գյումրիում, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 13:30-ին  ՀՊՏՀ ԳՄ 204 լսարանում:

Քննությանը կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր սովորում են ՀՊՏՀ ԳՄ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ, հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կամ մագիստրարուրա առաջին կուրսերում:

Քննությանը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով ու նախապես, մինչև հոկտեմբերի 3-ը ժամը 14:00-ն գրանցվել հետևյալ հղումով:

Հիշեցնենք, որ ուսանողներն անգլերենի քննություն կարող են հանձնել ուսումնական տարվա ընթացքում միայն մեկ անգամ:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ ԳՄ Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման և արտաքին կապերի բաժին:

Նորություններ