«ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամն ընդունում է ուսման վճարների փոխհատուցման դիմումներ

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը մինչև փետրվարի 7-ը ընդունում է ուսման վարձավճարների փոխհատուցման դիմումներ:

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը 2012թ-ից սկսել է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման» ծրագիրը, որին կարող են մասնակցել՝

  • «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքների անդամ հանդիսացող ուսանողները, ովքեր ծրագրին դիմելու պահին ունեն վարկ կազմակերպությունում:
  • «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ այն վարկառուները, ովքեր ունեն ՀՀ և ԼՂՀ պետական կամ մասնավոր բուհում առնվազն մեկ կիսամյակ ավարտած ուսանող:

Փոխհատուցվող կիսամյակի ուսման վճարը կազմում է առավելագույնը 100.000 ՀՀ դրամ:

Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով:

Դիմումի ձևը ստանալու համար կարող եք դիմել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ գրասենյակ, իսկ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի գրասենյակ՝ (010) 282977, 248141 հեռախոսահամարներով:

Նորություններ