Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ու ««Ազգային Բժշկական Պալատ» մասնագիտական միություն»ՀԿ համագործակցաբար կազմակերպում են «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացը, որին կարող են մասնակցել ՀՀ առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, բժիշկները և բժշկական կազմակերպությունների վարչական անձնակազմը։
Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 54 տեսական և 9 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
Դասընթացը հիմնված է բացառապես միջազգային փորձի, պրակտիկ փորձառության և ՀՀ օրենսդրության համադրության վրա։
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռքբերված գիտելիքներով կարողանալու են ինքնուրույն մշակել բժշկական կազմակերպության կամ նրա որևէ ստորաբաժանման զարգացման ռազմավարությունը, մշակել նրանում կատարվող գործընթացները, կարողանալու են կառավարել բժշկական կազմակերպության ֆինանսները, ունենալու են հնարավորություն միջազգային չափորոշիչներն ու որակի տարբեր համակարգերի ցուցիչները կիրառել տարբեր մակարդակների կառավարման գործընթացներում, մշակելու մրցունակ մարքեթինգային ռազմավարություն և պացիենտակենտրոն բժշկական կենտրոնի քաղաքականություն, առաջնորդել այդ ռազմավարությունն ու հետևել նրա ճիշտ և գրագետ կատարմանը։
Դասընթացն անցկացվելու է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, որը վարելու են ՀՀ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները։
Դասընթացները սկսվելու են հունվարի 24-ից ու իրականացվելու են յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Առողջապահության կառավարում
- Ռազմավարական կառավարումն առողջապահական կազմակերպությունում
- Առաջադեմ կառավարում
- Գործընթացների կառավարում
- Ֆինանսների կառավարումն առողջապահության ոլորտում
- Մարքեթինգի կառավարում և ՍՄՄ
- Ներհիվանդանոցային վարակների կառավարում
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Բժշկական որակ և հիվանդանոցների հավատարմագրում
ԾՐԱԳՐԻ ԼԵԶՈՒՆ
Հայերեն
ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
- Բարձրագույն կրթություն կամ բարձրագույն բժշկական կրթություն
- Նվազագույնը 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ՝ 100.000 ՀՀ դրամ
Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:
ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ՝
- Դիմում մասնաճյուղի տնօրենի անունով,
- Բարձրագույն կրթության կամ բարձրագույն բժշկական կրթության դիպլոմի պատճենը,
- Մոտիվացիոն նամակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող ենք զանգահարել +374 43 007107 կամ +374 77 962863 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ-հասցեին: