ՀՊՏՀ ԳՄ նորաստեղծ Բիզնես իրավունքի կենտրոնը հայտարարում է ընդունելություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, նպատակ ունենալով մի կողմից զարգացնել մարզում բիզնես գործունեությունը, և մյուս կողմից նպաստել քաղաքացիների իրավունքների պաշտպանության ինստիտուտների կայացմանը, բուհում ստեղծել է Բիզնես իրավունքի կենտրոն:

Կենտրոնի գործունեությունը միտված է մարզի ուսանողներին ոլորտային՝ տնտեսագիտության ու իրավունքի խորացված գործնական գիտելիքներ ու հմտություններ տալուն, ինչպես նաև գործող կառույցների ու մասնագետների միջև երկխոսության հարթակստեղծելուն։

«Բիզնես իրավունքի կենտրոնը» մեկնարկում է  հայտադիմումների ընդունում, որին կարող են դիմել հետաքրքրված այն անձինք, ովքեր ուսանում են կամ ունեն բակալավրի աստիճան:

Բոլոր դասընթացավարները ոլորտի երկարամյա փորձ ունեցող, հմուտ մասնագետներ են։

Դասընթացն երկու ամիս տևողությամբ է, ընթանալու է թրեյնինգներով և տեսական ինտենսիվ դասաժամերով:

Կենտրոնը բացի դասընթացներից, մասնակիցներին է առաջարկում նաև անվճար խորհրդատվություն՝ քաղաքացիական իրավունքի, աշխատանքային, հարկային, մաքսային և ապահովագրական իրավունքի բնագավառներում։

Մասնակիցները կընտրվեն մրցութային եղանակով՝ հարցազրույցի միջոցով։

Դասընթացի մասնակցությունն անվճար է։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվեն վկայագրեր։

Բոլոր հետաքրքված անձինք պետք է լրացնեն իրենց հայտադիմումները՝ 2020 թ. փետրվարի 9-ը ներառյալ։

Նորություններ