Կրակովի տնտեսագիտական համալսարանում սովորելու հնարավորություն

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում  հայտարարվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում Կրակովի տնտեսագիտական համալսարանում սովորելու մրցույթ:

 

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր՝

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում, մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում բուհում պրակտիկա նախատեսված չէ)
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի [email protected] էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով),
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են Միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը, ուղեկից նամակում նշում են ստացած միավորը:
  5. բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը  (եթե ավարտել եք բակալավրը) կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել ”Cracow University of Economics (Poland)”: Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան հաղորդագրություն ստանալով:

Նորություններ