Համագործակցությունը միշտ ավելի հզոր է, քան մրցակցությունը:
Բոբ Փրոկտոր
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն հյուրընկալել էր ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության ուսանողներին: Ճանաչողական այցի ընթացքում հյուրերը շրջեցին համալսարանում, ծանոթացան մեր բուհի հնարավորություններին ու առանձնահատկություններին:
Այնուհետ, մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը ուսանողների համար անցկացրեց սեմինար «Ոչ նյութական տնտեսագիտություն» թեմայով: Սեմինարն անցավ ինտերակտիվ մեթոդներով ու լիքը հարց-պատասխանով:
Համեցեք նորից 🙂