Քայլ ձիով

ՀՊՏՀ ԳՄ-ում օրը շախմատային էր: Կազմակերպվել էր ներբուհական առաջնություն, որին մասնակցում էին և՛ուսանողները, և՛ դասախոսները: Լռության մեջ տիրող պայքարում հաղթեց ավելի սուր միտքը, ավելի շուտ կողմնորոշումն ու մեկ քայլ առաջ հաշվարկը:

Արդյունքում դասախոսները մեկ քայլ առաջ անցան ուսանողներից և զբաղեցրին մրցանակային տեղերը:

1-ին հորիզոնական՝ Հովհաննես Ուռումյան

2-րդ հորիզոնական՝ Կարեն Պետրոսյան

3-րդ հորիզոնական՝ Երեմ Մալխասյան

Շնորհավորում ենք մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին և շնորհակալություն հայտնում Ֆիզկուլտուրայի դասախոս Հարություն Եղոյանին միջոցառման կազմակերպման և բոլոր խաղացողներին իրենց մասնակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն նաև մեր խաղի մրցավար, Գյումրու շախմատի մարզադպրոցի ներկայացուցիչ Անի Մարտիրոսյանին, ով ուշիուշով հետևեց խաղի ամբողջ ընթացքին:

Ու թող ամեն ՀԱՋՈՐԴ քայլ լինի հաղթական:

Նորություններ