Study Tour Experience միջազգային վերապատրաստման ծրագիր՝ 2020-21 ուստարվա 2-րդ կիսամյակի համար

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը (НИУ ВШЭ) Study Tour
Experience ծրագրի շրջանակներում հայտարարում է ուսանողների համար միջազգային վերապատրաստման եզակի
հնարավորություն:

Դասընթացի հիմնական ուղղություններն են՝
 Բիզնես և կառավարում
 Մարքեթինգ և հաղորդակցություն
 Համաշխարհային տնտեսություն և քաղաքականություն
 Ֆինանսներ և իրավունք
 Ֆինանսներ, տնտեսություն և տվյալների վերլուծություն

Ծրագիրը իրականացվելու է օնլայն ձևաչափով, այն անցկացվելու է անգլերենով  կամ ռուսերենով։

Մասնակցել կարող են բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանողները,
այդ թվում՝ մագիստրատուրայի:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել կայքում։

Հայտերն ընդունվում են հունվարի 18-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում, իսկ դասընթացը
տևելու է մեկ շաբաթ՝ փետրվարի 15-20-ը։

Նորություններ