Գյումրու գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում է «Հաղթանակի հասցե» խորագրով ստեղծագործական աշխատանքների մրցույթ։
Այս տարի Հայրենական Մեծ պատերազմի մասնակից երկրները նշում են հաղթանակի 75-ամյակը: Սա հիշատակի և երախտագիտության ժամանակն է շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր պատերազմի տարիներին արեցին ամեն հնարավորն ու անհնարինը հաղթանակին հասնելու և մեզ կյանքի իրավունք շնորհելու համար: Նրանք մեզ շնորհեցին մայիսի 9-ը, որպեսզի մենք ամեն գարուն հիշենք նրանց անուններն ու այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը:
Ստեղծագործության հիմքում կարող է լինել տեղեկատվական բաց աղբյուրներից վերցված նյութեր (Համացանցից), ինչպես նաև պատերազմի վետերանների կամ նրանց հարազատների հիշողություններն ու պատմությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ուսանողները, աշակերտներն ու ուսուցիչները:
Ստեղծագործություններն ընդունվում են մինչև մայիսի 16-ը։
Մրցույթի անցկացման լեզուները` հայերեն, ռուսերեն:
Մանրամասները՝ կից հղումով։