Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, նպատակ ունենալով մի կողմից զարգացնել մարզում բիզնես գործունեությունը, և մյուս կողմից նպաստել քաղաքացիների իրավունքների պաշտպանության ինստիտուտների կայացմանը, բուհում ստեղծել է Բիզնես իրավունքի կենտրոն:
Կենտրոնի գործունեությունը միտված է մարզի ուսանողներին ոլորտային՝ տնտեսագիտության ու իրավունքի խորացված գործնական գիտելիքներ ու հմտություններ տալուն, ինչպես նաև գործող կառույցների ու մասնագետների միջև երկխոսության հարթակստեղծելուն։
«Բիզնես իրավունքի կենտրոնը» մեկնարկում է հայտադիմումների ընդունում, որին կարող են դիմել հետաքրքրված այն անձինք, ովքեր ուսանում են կամ ունեն բակալավրի աստիճան:
Բոլոր դասընթացավարները ոլորտի երկարամյա փորձ ունեցող, հմուտ մասնագետներ են։
Դասընթացն երկու ամիս տևողությամբ է, ընթանալու է թրեյնինգներով և տեսական ինտենսիվ դասաժամերով:
Կենտրոնը բացի դասընթացներից, մասնակիցներին է առաջարկում նաև անվճար խորհրդատվություն՝ քաղաքացիական իրավունքի, աշխատանքային, հարկային, մաքսային և ապահովագրական իրավունքի բնագավառներում։
Մասնակիցները կընտրվեն մրցութային եղանակով՝ հարցազրույցի միջոցով։
Դասընթացի մասնակցությունն անվճար է։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվեն վկայագրեր։
Բոլոր հետաքրքված անձինք պետք է լրացնեն իրենց հայտադիմումները՝ 2020 թ. փետրվարի 9-ը ներառյալ։