Մրցույթ բակալավրիատի ու մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի»  ծրագիրը 2020 թ.-ի գարնանային կիսամյակի համար ուսանողներին տրամադրում է հավելյալ ֆինանսական ռեսուրսներ իրենց հետազոտական ավարտական, թեզերը գրելու համար:

Դիմումների վերջնաժամկետ. 20 հունվարի, 2020թ.

Թեմաներ՝

ԹԵՄԱ 1: ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԸ ԵՎ ԴՐԱ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԹԵՄԱ 2: ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ԹԵՄԱ 3: ԿԱՆԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Պահանջներն ուսանողների համար՝

– Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանող,

– Ուսանողը պետք է ներկայացնի աջակցող նամակ իր համալսարանի ղեկավարության կողմից,

– Ուսանողը պետք է ներկայացնի երաշխավորագիր իր գիտական ղեկավարի կողմից, ով օգնելու է թեզը գրելու գործընթացում:

– Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Վերջնաժամկետը 2020 թ. -ի մայիսի 1-ն է:

Ինչպես դիմել՝

– Կայքից բեռնեք դիմումի ձևը

– Լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ [email protected],

– Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

– Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավարը/ ուսանողական թիմի առաջատար հետազոտողը) տվյալ հետազոտության ժամկետի շրջանակներում կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Մանրամասների համար անցեք հղումով

Նորություններ