Ավարտական կամ «ահա և վերջ»

2018-2019 ուստարում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն ավարտեց 138 ուսանող, որից՝ 102 առկա ուսուցման բակալավրից և 36 մագիստրատուրայից: 138 ուսանող և 138 թեմա: Ինչ խոսք, հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու մթնոլորտում անցան ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Նպատակ, խնդիրներ, արդիականություն… ահա այն ինչ իրոք արդիական էր ՀՊՏՀ ԳՄ-ում վերջին երկու շաբաթում: Աշխատանքների ներկայացման 15 րոպեները, 28 շաբաթվա ու 4-6 տարվա աշխատանքի արդյունք էին, մեկի մոտ 100, մյուսինը՝ 40, 65,76 ու 88: Սրանք թվային արտահայությունն էին ոչ թվային գործոնների ու հատկանիշների՝ ինչ-որ դեպքում ստույգ, ինչ-որ դեպքում թույլատրելի շեղման նորմայով:

Շնորհակալություն ենք հայտնում հանձնաժողովներին իրենց նվիրված աշխատանքի համար:

Դե ինչ, հիմա կարող ենք շնորհավորել մեր շրջանավարտներին ու ասել, որ սա ինչ-որ փուլի ամփոփում չէր: Շարունակեք ձեր ճանապարհը, հարթեք ձեր զարգացման ուղին, պրպտեք, փորձեք ձեր հաջողության բանաձևի կիրառության ապացույցները և մի զրկեք Ձեզ սխալվելու հնարավորությունից: Ձեր ընտրություններում եղեք ազնիվ, դարձեք այն մարդը, ով իր արժեքներով ու համոզմունքներով դառնալու է մեր նոր Հայաստանի նոր փոփոխությունը:

Նորություններ