Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոն

«Ընդհանուր տնտեսագիտության և բնագիական առարկաների»      ամբիոնի վարիչ `                 Լուսյա  Խաչատուրի Գալոյան
էլ․հասցե․ [email protected]
 

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

«Ընդհանուր տնտեսագիտության և բնագիական առարկաների» ամբիոնի լաբորանտ
Ժենյա Մանուկյան
էլ․հասցե՝ [email protected]
  • Մասնակցում է  ուսումնական ծանրաբեռնվածության կազմման աշխատանքներին,
  • Իրականացնում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի անձնական տվյալների, գործողությունների անհատական տարեկան  պլանների և վերապատրաստման կարիքների հավաքագրում և հաշվառում,
  • Մասնակցում է ամբիոնի նիստերի կազմակերպման և վարման աշխատանքներին,
  • Աջակցում է ոչ ֆորմալ կրթության կազմակերպմանը
  • Վարում է առարկայական ծրագրերի միասնական հարթակը /UMS.am/
  • Կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործընթացը ,
«Ընդհանուր տնտեսագիտության և բնագիական առարկաների» ամբիոնի լաբորանտ՝ Օֆելյա Մկրտչյան
էլ․հասցե՝ [email protected]
  • Աջակցում է ուսումնական, գիտական միջոցառումների կազմակերպմանը (բաց դասեր, հանդիպում-քննարկումներ, գործնական այցեր և այլն),
  • Սպասարկում ամփոփիչ ատեստավորման գործընթացը
  • Կազմակերպում է անհատական աշխատանքների իրականացման գործընթացը (վերջիններիս թեմաների և դրանց բաշխման ցուցակների հավաքագրում, հաշվառում, համապատասխանության ստուգում և հաստատման ներկայացում, ինպես նաև աշխատանքների հավաքագրում, դրանց՝ ցուցակների հետ համապատասխանության ստուգում),
  • Վարում է առարկայական ծրագրերի միասնական հարթակը /MOODLE.am/
«Ընդհանուր տնտեսագիտության և բնագիական առարկաների» ամբիոնի լաբորանտ՝ Քրիստինե
էլ․հասցե՝ [email protected]
  • Կազմակերպում և սպասարկում է   ուսումնաարտադրական, գիտահետազոտական, գիտամանկավարժական փորձառության իրականացման գործընթացը,
  • Սպասարկում ամփոփիչ ատեստավորման գործընթացը,
  • Մշտադիտարկում է ուսանողներին տրամադրվող ռեսուրսների (դասախոսություններ, գրականություն, առաջադրանքներ, հարցաշարեր) և դրանց ներկայացվող պահանջների համապատասխանությունը, 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀՊՏՀ ԳՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը գործում է 1997 թվականից`  բուհի    հիմնադրման օրվանից, իսկ բնագիտամաթեմատիկական և հումանիտար առարկաների ամբիոնը ստեղծվել է 2005 թվականին:2019 թվականին ամբիոնները միավորվել են, ինչի արդյունքում այժմ գործում է Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը մեկ ամբիոնով՝ Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների:Արդեն 20 տարուց ավելի է բուհի շարժիչ ուժը, գլխավոր սնուցող օղակը հանդիսացել է և հանդիսանում է ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը` իր պրոֆեսորադասախոսական կազմով, գիտական գործունեությամբ զբաղված մասնագետներով և լաբորանտներով: Տարիների ընթացքում ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը համալրվել է այնպիսի մասնագետներով, ովքեր մեր բուհի պատիվը բարձր են պահում ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային հարթակներում:

Մեր ամբիոնի դասախոսների բազմաթիվ գիտահետազոտական հոդվածներ  տպագրվել են տեղական և միջազգային հանդեսներում: Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են  միջազգային տարբեր ծրագրերի, նաև իրենց ակտիվ մասնակցությունն ունեն միջազգային (Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա և այլն) և տեղական գիտաժողովներում:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մոտ 50%-ը կազմում են ՀՊՏՀ ԳՄ-ի նախկին ուսանողները: Ամբիոնի կազմը իր մեջ ներառում է գիտության 4  դոկտոր,  պրոֆեսորներ, գիտությունների 10  թեկնածու, դոցենտներ,  գիտության 10 թեկնածուներ:Ունենալով մասնագիտական մեծ ներուժ` տարիներ շարունակ մի շարք առարկայական ծրագրեր մշակվել են ամբիոնի դասախոսների կողմից: Գերադասելով և անհրաժեշտ համարելով գիտական և կրթական առաջխաղացումը` մեր բուհի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը սերտ համագործակցության մեջ է գտնվում մայր բուհի բոլոր ամբիոնների հետ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական  անձնակազմի արգասաբեր աշխատանքի շնորհիվ է նաև, որ ՀՊՏՀ ԳՄ-ն մարզում և հանրապետությունում ունի բարձր վարկանիշ և մեծ պատրաստակամություն նպաստելու բուհի հետագա զարգացմանն ու ուսումնագիտական կատարելագործմանը:

  Ամբիոնի վարիչները

  • 1997-2017 – տ.գ.դ., պրոֆեսոր Սամսոն Դավոյան
  • 2017 մայիս- դեկտեմբեր -տ.գ.թ., դոցենտ Կարեն Պետրոսյան (ժ/պ)
  • 2018 հունվար-հուլիս -տ.գ.թ. Սուքիաս Ավետիսյան (ժ/պ)
  • 2018-2020թթ – տ.գ.թ., դոցենտ Գայանե Սալնազարյան

Նորություններ