Սթարթափ ակումբ

ՀՊՏՀ ԳՄում ստեղծվել է Սթարթափ ակումբ, որի մասնակիցներն են բիզնեսկրթությամբ հետաքրքրված աշակերտները և բարձր կուրսերի ուսանողները
Աշակերտների համար բուհի փորձառու դասախոսների կողմից անցկացվում են դասընթացներ նախապես կազմված ծրագրերով: Ծրագիրն իր մեջ ներառում է գաղափարի գեներացումից մինչև դրա իրականացումը, ընդգրկելով՝ շուկայի ուսումնասիրություն, բրենդինգը, ռիսկերի գնահատումը, բյուջեի կազմումը և այլն:
Բարձր կուրսի ուսանողները հանդիսանում են աշակերտների մենթորները, ովքեր ուղորդում են նրանց իրենց գաղափարների մշակման և իրականացման փուլում:

Կրթական փուլից հետո աշակերտները մշակել են իրենց գաղափարները և մենթորների հետ դիմել են ֆինանսավորման համար: Ուրախ ենք տեղեկացնել, որ չորս գաղափարներից մեկն արդեն անցել է երկորդ փուլ:

Նորություններ