ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ահա և մենք, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներս, ավելի կոնկրետ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներս, մենք կասեինք ավելին, ամենալավ ուսխորհրդի անդամներս:
Մեր ուսանողական խորհուրդը ձևավորվել է 1999թ.-ի ապրիլի 17-ին և մինչ օրս գործում է համաձայն ընդունված բոլոր սկզբունքների: 2002թ. ՀՊՏՀ ԳՄ ՈւԽ-ի նախաձեռնությամբ ստեղծվում է քաղաքային ուսանողական խորհուրդ:
Մենք գիտենք մեր և՛ իրավունքները, և՛ պարտականությունները, ինչպես նաև փորձում ենք հնարավորինս իրազեկ դարձնել նաև մեր համալսարանի ողջ ուսանողությանը իրենց իրավունքների և պարտականությունների մասին, պաշտպանել նրանց շահերը և փորձել մերօրյա երիտասարդությանը դարձնել էլ ավելի ակտիվ, ինչի պակասն այսօր բավականին զգացվում է:
Մեր ուսխորհուրդը ձևավորման օրվանից ունեցել է գլխավոր նպատակ և դրանք առավել պարզ և բովանդակալից ներկայացնում ենք ստորև`
ՈՒԽ—ի նպատակները
ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը,
ուսանողների մասնագիտական և ստեղծագործական ներուժի բացահայտմանը, նրանց զարգացմանը և ինքնաարտահայտմանը նպաստելը
համալսարանի գործունեության կազմակերպմանը և ուսանողական ծրագրերի բարեփոխումներին աջակցելը և գործուն մասնակցություն ունենալը
համագործակցության ապահովումը և կապերի ամրապնդումը
երիտասարդության շրջանում տարվող քաղաքականության մշակում և դրա իրագործում
ուսանողների ազատ ժամանցի և հանգստի կազմակերպումը:
Ուսանողական խորհուրդն ունի 5 մշտական հանձնաժողովներ`
1.Շահերի պաշտպանության հանձնաժողով
2.Մամուլի և հանրային կապերի հանձնաժողով
4.Սպորտի, ժամանցի և մշակույթի հանձնաժողով
5.Ոչ ֆորմալ կրթության հանձնաժողով
Բացի մշտական հանձնաժողովներից գործում են ժամանակավոր հանձնախմբեր, ինչպես նաև տարբեր ուսանողական ակումբներ` ինտելեկտուալ, բանավեճային, Mafclub և այլն:
ՀՊՏՀ ԳՄ ուսանողական խորհուրդը համագործակցում է տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների, երիտասարդական և այլ կազմակերպությունների հետ:
Փոխադարձ հարգանքի, վստահության, ընկերության և սիրո վրա հիմնված ՈՒԽ–ը կարողացավ իր շուրջը հավաքել ուսանողներին, որոնք համախմբվել են մեկ միասնական գաղափարի շուրջ:
Այս յուրօրինակ ընտանիքը կարողանում է կատարել իր առաքելությունը և դրա վառ ապացույցն է մեր այսօրվա հաջողություններն ու հաղթանակները:
Մենք շարժվում ենք առաջ, շարժվում ենք դեպի բարձունքները: