Ոչ ֆորմալ կրթության հանձնաժողով
Ոչ ֆորմալ կրթություն հանձնաժողովը ՈւԽ–ի կարևորագույն բաժիններից մեկն է: Այս հաձնաժողովի առաքելությունն է դասավանդված առարկաներն ու մասնագիտական հմտությունները ներկայացնել ուսանողներին առավել հետաքրքիր և ոչ ստանդարտ մոտեցումներով: Հանձնաժողովի անդամները իրենց գործին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ: Նրանց նպատակն է ֆիքսված առարկաներից և դասաժամերից դուրս ստեղծել ուսանողների համար հնարավորություն՝ ստանալ աշխատանքային շուկային և առաջատար մասնագետների չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ: Նշված նպատակներին հասնելու համար իրականացվում են տարատեսակ սեմինարներ, թրեյնինգներ: Սեմինարների անցկացման համար շատ հաճախ մեր համալսարան են հրավիրվում Երևանից մասնագետներ, որոնց տված գիտելիքներն ավելի մեծ հնարավորություն են տալիս ուսանողներին ծանոթանալ մայրաքաղաքային չափորոշիչներին և ձգտել համապատասխանել դրանց: Նախկինում այս հանձնաժողովի շրջանակներում ստեղծվել է English club, որը մեծ ոգևորությամբ է ընդունվել ուսանողների կողմից: Այժմ տարվում են աշխատանքներ այն վերականգնելու, կատարելագործելու և ուսանողների դատին հանձնելու համար: Այս գործընթացում սերտորեն համագործակցում ենք նաև բուհի Զարգացման, արտաքին կապերի և գիտության բաժինը, որը առավել քան նպաստում է ուսանողների արտալսարանային կրթություն ստանալու հնարավորությունների մեծացմանը: