Գյումրու տնտեսագիտական վարժարան
Գյումրու տնտեսագիտական վարժարանն ունի իր ոսկե կանոնը՝ «Սովորել և սովորեցնել, ճանաչել և գնահատել, կրթել և կրթվել»:
Աշակերտության շրջանում տիրում է համերաշխության, փոխհամագործակցության և ընկերասիրության մթնոլորտ, վարժարանում դասավանդում են Շիրակի մարզի և բանիմաց մասնագետները:
21-րդ դարում առավել ևս կարևորվում է նպատակասլաց, ճանաչողական և ստեղծարար աշխատանքը, ինչով առաջնորդվում է Տնտեսագիտական վարժարանը: Այստեղ սովորող և աշխատող յուրաքանչյուր անձի բնականոն գործունեության շնորհիվ է դպրոցն իրականացնում իր առաքելությունը: Այս ամենի մասին վկայում են մեր ձեռքբերումները և առկա հաջողությունները:
Ինչու՞ սովորել Գյումրու տնտեսագիտական վարժարանում
- Անվճար կրթություն՝ ընդհանուր հանրակրթական ծրագրերով (5-12-րդ դասարան)
- Բացարձակ ուսուցում
- Տարբերակված ուսուցում
- Հոսքային ուսուցում
- Բարձր որակավորում ունեցող մանկավարժական համակազմ
- Դասավանդման մեթոդներ, տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են պահանջվող առաջադրանքների դյուրին ուսուցում և յուրացում
- ՏՏ լայն կիրառություն
- Ուսուցման բարձր արդյունավետություն, սովորողների հանդեպ անհատական մոտեցում
- Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված պրակտիկ մոտեցումներ
- Տեխնիկապես հագեցված դասասենյակներ, գործող լաբորատորիաներ, ժամանակակից գրականությամբ համալրված գրադարաններ, կահավորված դահլիճ
- Միջազգային ծրագրերի հետ համագործակցություն
Մեր ծրագրերը
Կրթությունը իրականացվում է Կրթության զարգացման պետական չափորոշչին համապատասխան:
- Վարժարանում գործող հոսքերը՝
- Բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական, բնագիտական,
- Հումանիտար,
- Ընդհանուր:
- Հայոց լեզու, մաթեմատիկա, օտար լեզու, պատմություն, ֆիզիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա առարկաների խորացված ուսուցում, պարզ և մատչելի մեթոդներ,
- Էլեկտրոնային դասերի, վեբինարների կազմակերպում և անցկացում,
- 3 օտար լեզուների՝ անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի ուսուցում՝ սկսած տարրական դասընթացից՝ հիմք ընդունելով սովորողների գիտելիքների մակարդակը,
- «Տնտեսագիտություն» և «Ձեռնարկատիրություն» առարկաների համակողմանի ուսումնասիրություն,
- Հետազոտությունների և գիտական թեմաների շուրջ քննարկումների անցկացում,
- Ինտեգրում ազգային և արտասահմանյան արվեստին և երաժշտությանը,
- Նպատակային էքսկուրսիաների կազմակերպում, որը նպաստում է սովորողների աշխարհայացքի և արժեհամակարգի ձևավորմանն ու զարգացմանը: