Կենսագրություն

Կարեն Պետրոսի Պետրոսյան

1982թ., ապրիլի 17, Շիրակի մարզ, ք. Գյումրի

 
 

Աշխատանքային գործունեություն

2018թ.- մինչ այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

2017-2018թթ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար

2017-2018 թթ.՝ Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն

2016-2018 թթ.՝ ԵՄ Միջմշակութային հետազոտությունների, կրթության և երկխոսության միջազգային կենտրոնի մարքեթինգի ու կառավարման դասավանդող և խորհրդատու «Համայնքի զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրում

2015-2016թթ.՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության մարքեթինգի և վաճառքի ազգային փորձագետ

2003թ.- մինչ այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի  ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի  դասախոս

Կրթություն

2003-2006 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում: Պաշտպանել է գիտական ատենախոսություն «Ներդրումային կազմակերպությունների գործունեության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի աստիճան,

1998-2003 թթ.սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ֆինանսահաշվային ֆակուլտետում ֆինանսներ մասնագիտությամբ:

Այլ տվյալներ

2013թ.-մինչ այժմ՝ ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ ֆինանսական փորձագետ, բիզնես զարգացման և մարքեթինգի ուղղության պատասխանատու,

2007թ.-մինչ այժմ՝ ՀԱՀ «Թրփմանջյան հիմնադրամի գյուղերի զարգացում» ծրագրի (AUATRDP) դասընթացավար,

2018թ.՝ Վիեննայում մասնակցել է Հայաստանի գործարար մասնակցության կազմակերպությունների  (ԳՄԿ-ներ) ակադեմիայի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրին,

2016թ.՝ ստացել է դոցենտի կոչում,

2014-2015 թթ.՝ եղել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության UNIDO/GEF մենթոր «Հայաստանում ՄԱԱԶԿ/ԳԷՀ Մաքուր տեխնոլոգիաների» գլոբալ ինովացիոն ծրագրում,

2014թ.՝ մասնակցել է «Սոցիալական ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացի Վիեննայում,

2008 թ.՝ ստացել է «Երկարաժամկետ նվիրված գործունեության» պարգև ՀՊՏՀ-ից

2007-2012 թթ.՝ եղել է «Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության» կենտրոնական խորհրդի ատենապետ

13 գիտական հոդվածների, 2 ձեռնարկների հեղինակ է:

Նորություններ