Տիկին Ռուզաննան է իր թոռնիկի հետ: Սովորաբար ժողի ուսանողների դասամիջոցները սկսվում են նրա հետ՝ մեկ կարկանդակ առնելով, բայց այս անգամ վաճառող-սպառող դերերը փոխվել են:
Տիկին Ռուզաննա եկել էր իր ընդմիջումը բուհում անելու, կարկանդակների պակաս չկա, իսկ մատուցման, հաճախորդին իրենց կողմը գրավելու համար էլ մարքեթինգային քայլերը վաղուց էին մտածել, կողմնորոշվելն ու ընտրությունը դժվար էր:
Կառավարում՝ 4-րդ կուրսի ուսանողներն առաջարկում էին արագ, բայց միևնույն ժամանակ թարմ սնունդ: Բուրգերներ, որոնք տաքացվում էին հենց հաճախորդի աչքի առջև՝ միքրոալիքային վառարանում:
Կառավարում բաժնում սովորող առաջին կուրսեցիների տաղավարում էլ հնարավոր էր մի լավ քաղցը հագեցնել՝ սմբուկից մինչև քաղցրավենիք: Ուտեստների բազմազանությունը հաճախորդներին երկար ժամանակ պահում էր տաղավարում:
Իսկ ահա, ֆինանսներ առաջին կուրսի ուսանողների տաղավարի մոտ գրեթե միշտ հերթ էր կուտակված:
«Զգուշացեք ներսում, ձեզ սպասում է թղթե հարձակում» զգուշացնող գրությունը հակառակ ազդեցությունն ուներ: Բոլորը փորձում էին այն կարկանդակները, որոնց մեջ հայտնաբերում էին խորհուրդներ ու բարեմաղթանքներ ուսանողներից:
Առաջին կուրսեցիները պահպանել էին նաև ազնիվ առևտրի կանոնները: Յուրաքանչյուր գնումից հետո հաճախորդը ստանում էր խորհրդանշական կտրոն, որոնք շատ հաճախ նաև շահումով էին:
Վերջին տաղավարն էլ Ֆինանսներ 3-րդ կուրսինն էր: Այստեղ աչք էին ծագում թխվածքաբլիթից պատրաստված տնակները՝ դասախոսների անուններով:
Ուսանողներն ասում են,որ խորհրդանշական տնակ գնելով, անձը հնարավորություն ունի տնակից տուն տեղափոխել մեկ գյումրեցի ընտանիքի:
Ոչ միայն այս, այլ բոլոր տաղավարներից ստացված հասույթը ուսանողները տրամադրեցին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին:
Արդեն խորհրդանշական խճանկարի մոտ ուսանողներին միացան բուհի անձնակազմն ու դասախոսներն ու միասին փակցրեցին խճանկարի այն կտորները, որոնց միջոցով ապացուցվելու է, որ տնակից տուն մեկ քայլ է: