Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի հակիրճ պատմություն

«Ընդհանուր տնտեսագիտության և բնագիական առարկաների» ամբիոնի վարիչի ժ/պ                     Լուսյա Խաչատուրի Գալոյան

ՀՊՏՀ ԳՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը գործում է 1997թվականից`  բուհի    հիմնադրման օրվանից, իսկ բնագիտամաթեմատիկական և հումանիտար առարկաների ամբիոնը ստեղծվել է 2005 թվականին:

2019 թվականին ամբիոնները միավորվել են, ինչի արդյունքում այժմ գործում է Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը մեկ ամբիոնով՝ Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների:

Արդեն 20 տարուց ավելի է բուհի շարժիչ ուժը, գլխավոր սնուցող օղակը հանդիսացել է և հանդիսանում է ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը` իր պրոֆեսորադասախոսական կազմով, գիտական գործունեությամբ զբաղված մասնագետներով և լաբորանտներով: Տարիների ընթացքում ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը համալրվել է այնպիսի մասնագետներով, ովքեր մեր բուհի պատիվը բարձր են պահում ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային հարթակներում:

Մեր ամբիոնի դասախոսների բազմաթիվ գիտահետազոտական հոդվածներ  տպագրվել են տեղական և միջազգային հանդեսներում: Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են  միջազգային տարբեր ծրագրերի, նաև իրենց ակտիվ մասնակցությունն ունեն միջազգային (Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա և այլն) և տեղական գիտաժողովներում:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մոտ 50%-ը կազմում են ՀՊՏՀ ԳՄ-ի նախկին ուսանողները: Ամբիոնի կազմը իր մեջ ներառում է գիտության 4  դոկտոր,  պրոֆեսորներ, գիտությունների 10  թեկնածու, դոցենտներ,  գիտության 10 թեկնածուներ:

Ունենալով մասնագիտական մեծ ներուժ` տարիներ շարունակ մի շարք առարկայական ծրագրեր մշակվել են ամբիոնի դասախոսների կողմից: Գերադասելով և անհրաժեշտ համարելով գիտական և կրթական առաջխաղացումը` մեր բուհի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը սերտ համագործակցության մեջ է գտնվում մայր բուհի բոլոր ամբիոնների հետ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական  անձնակազմի արգասաբեր աշխատանքի շնորհիվ է նաև, որ ՀՊՏՀ ԳՄ-ն մարզում և հանրապետությունում ունի բարձր վարկանիշ և մեծ պատրաստակամություն նպաստելու բուհի հետագա զարգացմանն ու ուսումնագիտական կատարելագործմանը:

  Ամբիոնի վարիչները

  • 1997-2017 – տ.գ.դ., պրոֆեսոր Սամսոն Դավոյան
  • 2017 մայիս- դեկտեմբեր -տ.գ.թ., դոցենտ Կարեն Պետրոսյան (ժ/պ)
  • 2018 հունվար-հուլիս -տ.գ.թ. Սուքիաս Ավետիսյան (ժ/պ)
  • 2018-2020թթ – տ.գ.թ., դոցենտ Գայանե Սալնազարյան

Նորություններ